Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ինչու է առաջանում դեժավյու էֆեկտը. 1in.am

Ինչու է առաջանում դեժավյու էֆեկտը. 1in.am

Շատերի հետ է պատահում, երբ թվում է, թե արդեն տեսել և զգացել են նույն այդ իրադրությունը, սակայն անընդհատ անհասկանալի զգացողություն է հետապնդում: Դա դեժավյուի էֆեկտն է:

 

Թե ինչու է այն առաջանում, ներկայացնում է ivona.bigmir.net-ը:

 

Դեժավյուն մի վիճակ է, երբ մարդն զգում է, որ անցյալում արդեն հայտնվել է նման իրավիճակում: Ընդ որում, այդ զգացողությունը չի վերաբերում ինչ-որ որոշակի պահի: Դա նման է գիրքը վերընթերցելուն կամ ֆիլմը կրկին դիտելուն, որը սակայն մենք շատ վաղուց ենք դիտել և դժվարանում ենք հիշել, թե որ պահին ինչ է կատարվում:

 

Վիճակագրության համաձայն՝ դեժավյուի էֆեկտ կյանքում գոնե մեկ անգամ ունենում է մարդկանց 97%-ը: Ավելի հաճախ այն այցելում է էպիլեպսիայով տառապողներին: Սակայն այդ էֆեկտը դժվար է ուսումնասիրել, քանի որ արհեստականորեն ստանալ չի հաջողվում:

 

Հիմնական հավանական պատճառը մինչև այժմ համարում են մարդու ուղեղի ժամանակային կոդավորման միջոցի փոփոխությունը: Այսինքն՝ ուղեղը կատարվածը միաժամանակ ընկալում է որպես ներկա և անցյալ: Հենց այդ պատճառով էլ իրականությունից կտրվածության զգացողություն է առաջանում:

 

Ներկայումս, սակայն, գոյություն ունի դեժավյուի մեկնաբանման մեկ այլ արժանահավատ տարբերակ, որի համաձայն՝ դեժավյուն առաջանում է քնի մեջ նախօրոք մտածված տեղեկատվության և բովանդակությամբ մոտ իրականության խաչման արդյունքում: Այսպիսով՝ ավելի հասկանալի է դառնում, թե ինչ է կատարվում տվյալ պահին առողջ մարդու ուղեղում:

 

Հարկ է նշել, որ դեժավյուի առաջացումը չի վկայում ուղեղի կամ ընկալման խանգարումների մասին: Սակայն այդ ֆենոմենը դեռ բավականին քիչ է ուսումնասիրված, այդ պատճառով էլ երկար ժամանակ հետաքրքրություն կամ նույնիսկ վախ կարող է առաջացնել:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. learning-mind.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ